Սննդաբանները թվարկել են այն մթերքները, որոնք երկարացնում են երիտասարդությունը
Սննդաբանները նշել են 10 մթերք, որոնք կարող են երկարացնել օրգանիզմի երիտասարդությունը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Կարա Լանդաուի խոսքով՝ կարտոֆիլը պարունակում է դիմացկուն օսլա, որը կանխում է որովայնի ճարպակալումը։
«Դիմացկուն օսլան չի մարսվում, երբ անցնում է ստամոքս-աղիքային տրակտով: Փոխարենը, այն խմորվում է աղիքներում ապրող օգտակար բակտերիաների կողմից: Ֆերմենտացման գործընթացում արտազատվում են ենթամթերքներ, որոնք բարելավում են մարմնի արձագանքը ինսուլինին, որն օգնում է կանխել որովայնի շրջանում ճարպի առաջացումը», – ասել է Լանդաուն։
Նա նաև խորհուրդ է տալիս չհասած բանան ուտել։ Այն ևս հարուստ է դիմացկուն օսլայով։ Նույնը վերաբերում է բանանի ալյուրին, որը կարելի է ավելացնել վարսակի ալյուրի կամ սմուզիի մեջ։
Սննդաբան Քայլի Իվանիրը խորհուրդ է տալիս արտիճուկ ուտել։
«Արտիճուկի հիմնական հակաօքսիդանտներն ու ֆիտոնուտրիենտներն են կվերցետինը, ռուտոզիդը, գալիկաթթուն և ցինարինը: Դրանք անհրաժեշտ են մեր բջիջների համար առողջ և կյանքով լի լինելու համար»,- ասել էսննդաբանը:
Նա նաև խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նուռ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C։ Վերջինս նպաստում է կոլագենի, ինչպես նաև բազմաթիվ հակաօքսիդանտների, այդ թվում՝ ֆլավոնոիդների և անտոցիանների արտադրությանը։ Եվ այս սնուցիչները օգնում են պաշտպանել մարմնի բջիջները սթրեսից:
Երիտասարդությունը երկարացնում են նաև մածունը, թթու կաղամբը, լոբին, բրոկկոլիի ծիլերը, հապալասը և տավարի լյարդը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը