Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կվարի Լուկաշենկոյի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1075731.jpg)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ծրագրվում է քննարկել հարցեր ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության ու դաշնակցության վերաբերյալ, ինչպես նաև եվրոպական անվտանգության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Պուտին-Լուկաշենկո նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սանկտ-Պետերբուրգում: