Արքայազն Էնդրյուն փոխհատուցում կվճարի բռնաբարության գործի կասեցման համար. Mirror
Արքայազն Էնդրյուն, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդիներից մեկն է, մեղադրվում է անչափահասի բռնաբարելու մեջ եւ 12 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 16 միլիոն դոլար) կվճարի թագուհու ճնշմամբ արտադատարանային համաձայնության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Mirror թերթը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արքայազն Էնդրյուն արտադատարանային համաձայնության է հասել իրեն բռնաբարության մեջ մեղադրող իրավապաշտպան Վիրջինյա Ջուֆրեի հետ: Այդ մասին պաշտոնական պահանջը կտրվի 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետում կողմերը կխնդրեն չեղարկել գործընթացի բոլոր դեդլայնները եւ գործը կասեցնել: Բացի այդ, արքայազն Էնդրյուն հայտարարել է բարեգործական նպատակներով զգալի գումար նվիրաբերելու մասին՝ հաջակցություն բռնության զոհերի:
Հույս կա, որ 12 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով արտադատարանային համաձայնությունը, որը թույլ է տալիս խուսափել հնարավոր վտանգավոր դատական գործընթացից, կկանգնեցնի սկանդալը, որը կարող էր մեծ վնաս հասցնել թագավորական ընտանիքին»,-գրում է հրատարակությունը: Այնուամենայնիվ, թերթը ենթադրում է, որ 12 միլիոն ֆունտ ստեռլինգից միայն 2 միլիոնը կծախսվի բարեգործական նպատակներով, իսկ մնացած 10 միլիոնը կհասնի անձամբ Ջուֆրեին:
Աղբյուրների խոսքով, Եղիսաբեթ թագուհին եւ արքայազն Չառլզը զգալի ճնշում է գործադրել արքայազն Էնդրյուի վրա՝ ստիպելով, որ նա գործը կարգավորի: Ինչպես հաղորդում են աղբյուրները, չնայած համաձայնությանը, արքայազն Էնդրյուն առաջվա պես պաշտպանում է իր անմեղությունը եւ «հավատում, որ կկարողանա միջոց գտնել հասարակական կյանք վերադառնալու համար»: Ջուֆրեն ամենահայտնի կանանցից մեկն է, որը մեղադրել է ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինին, որին քրեական պատասխանատվության են ենթարկել անչափասների առեւտրի համար:
Նա պնդում է, որ Էփսթինի շրջանատում է եղել Եղիսաբեթ Երկրորդի երկրորդ որդին՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, որն իրեն Լոնդոնում բռնաբարել է, երբ ինքը 17 տարեկան էր: Արքայազն Էնդրյուն հերքում է կապը Ջուֆրեի հետ: Հունվարին մեղադրանքներով պայմանավորված սկանդալի եւ դրան հաջորդած դատական գործընթացի ֆոնին Բուքինգհեմյան պալատը հաղորդել է, որ արքայազն Էնդրյուն զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից, թագավորական հովանավորություններից, նա չի կարողանա այլեւս օգտագործել «Նորին թագավորական գերազանցություն» տիտղոսը, իսկ դատարանում իրեն կպաշտպանի որպես մասնավոր անձ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: