Բաժիններ՝

Շվեդիայում հայտարարել են, որ չեն անդամակցի ՆԱՏՕ-ին

Շվեդիայի կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամակցման հայտ ներկայացնել: Այդ մասին ասված է 2022 թվականի արտաքին քաղաքական հռչակագրում, որը փետրվարի 16-ին հրապարակել է երկրի կառավարությունը եւ խորհրդարանում ներկայացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։

«Կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացնել: Անվտանգության շվեդական քաղաքականությունը մնում է անփոփոխ: Ռազմական դաշինքներից ազատությունը մեզ լավ է ծառայում եւ նպաստում է Հյուսիսային Եվրոպայի կայունությանն ու անվտանգությանը»,- հայտարարել է Լինդեն: Նրա խոսքով՝ այդ ուղեգիծը ենթադրում է անվտանգության ակտիվ, լայն եւ պատասխանատու քաղաքականություն եւ արտաքին քաղաքականություն՝պաշտպանական համագործակցության, այդ թվում անդրատլանտյան համագործակցության խորացման հետ զուգորդմամբ:

Հռչակագրում չի հիշատակվում այսպես կոչված ՆԱՏՕ օպցիոնը: 2020 թվականի դեկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունը քվեարկել է այն բանի օգտին, որ Շվեդիան, ինչպես եւ Ֆինլանդիան, հայտարարի այդ տարբերակի գոյության մասին: Դա նշանակում է, որ Շվեդիան պահպանում է այդ դաշինքին անդամակցության հայտ տալու հնարավորությունը: Հռչակագրում նաեւ տրված է անվտանգության քաղաքականության գնահատումը, այնտեղ ներառված է «չի կարելի բացառել զինված հարձակումը Շվեդիայի վրա» ձեւակերպումը: Կառավարությունն այդ գնահատումն արել է իր՝ 2020 թվականի ընդհանուր պաշտպանության օրինագծում, որը հիմնվել է Պաշտպանության կոմիտեի կատարած վերլուծության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս