Բրազիլիայում 23 մարդ զոհվել հորդառատ անձրևների հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1075680.jpg)
Հորդառատ անձրեւների պատճառով 23 մարդ է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի նահանգի Պետրոպոլիս քաղաքում: Այդ մասին հաղորդել է G1 նորությունների պորտալը։
«Փրկարարների տվյալների համաձայն, Պետրոպոլիսում առնվազն 23 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով»,-նշում է լրատվամիջոցը: Անձրեւները նաեւ հանգեցրել է սողանքների, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: