Բաժիններ՝

Նիդերլանդների դեսպանը ևս իր քաղաքացիներին կոչ է անում «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինան

Նիդերլանդների կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինայի տարածքը ռուս-ուկրաինական սահմանին լարված իրադրության պատճառով: Ինչպես տեղեկացնում է  «Gazeta»-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայում Նիդերլանդների դեսպան Ջեննես Դե Մոլը:

Դեսպանը ընդգծել է, որ խոսքը ոչ թե տարհանման, այլ «կամավոր ընտրության» մասին է, որը հիմնված է ուժեղ փաստարկների վրա։

Նշվում է, որ Նիդերլանդներն իր դիվանագիտական առաքելությունը Կիևից կտեղափոխեն Լվով: Այնտեղ Նիդերլանդների քաղաքացիները կարող են դիմել անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս