47,1 տոկոսը բացասական է գնահատել Փաշինյանի՝ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշումը

«Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի ՋԻ ընկերության տնօրեն  Արամ Նավասարդյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով «Երևանի Ձայնը» ավանդական հարցման արդյունքներին՝ տեղեկացրեց, որ 800 հարցվածների 47,1 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշումը:

«Ավելի շուտ բացասական է գնահատել հարցվածների 10,3 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 36,8 տոկոսը»,- մանրամասնեց Արամ Նավասարդյանը:

Հեռախոսային հարցումների մեթոդով  այդ հետազոտությունն անցկացվել է 2022թ. հունվարի 24-ից փետրվարի 2-ը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ առաքելության կազմում Ղազախստան էր ուղարկվել ՀՀ ԶՈւ 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը, ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության, իրականացնելու էր  բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28