Ելակն ու հապալասը 30 տոկոսով նվազեցնում են կանանց մոտ ինֆարկտի առաջացման հավանականությունը
Շաբաթվա ընթացքում ելակի ու հապալասի 3 բաժին օգտագործելը կարող է երեք անգամ նվազեցնել կանանց շրջանում ինֆարկտի առաջացման հավանականությունը: Ինչպես գրում է ria.ru-ն, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը տպագրվել է «Journal of the American Heart Association» ամսագրում: Հետազոտության հեղինակները նշել են, որ այս մրգերը սրտանոթային համակարգի վրա դրական ազդեցություն են ունենում:
Հետազոտության ընթացքում հեղինակները հետևել են ԱՄՆ-ում ապրող 25-42 տարեկան 93,6 հազար կնոջ առողջությանը: 18 տարի շարունակ նրանք պատասխանել են բժիշկների հարցերին՝ կապված իրենց առողջության հետ: Ուսումնասիրության ավարտին գիտնականները եզրակացրին, որ ելակի ու հապալասի օգտագործումը կանանց մոտ նվազեցնում է ինֆարկտի առաջացման հավանականությունը: