Բաժիններ՝

Լևոն Արոնյանը պարտվեց Վիշվանաթան Անանդին. Tata Steel Chess

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում Tata Steel Chess շախամատային փառատոնի 4-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով անսպասելի պարտություն կրեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդից։

Արոնյանը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ, ինչն էլ ճակատագրական եղավ հայ գրոսմայստերի համար։

Այս մրցաշարում սա Արոնյանի առաջին պարտությունն էր։ Նախորդ երեք տուրերում նա երեք անգամ միավորները կիսել էր մրցակիցների հետ։

B մրցաշարում հանդես եկող Հայաստանի հավաքականի մյուս անդամը՝ Սերգեյ Մովսեսյանն այս պահին խաղում է Ռիչարդ Ռապորտի հետ։ Մովսիսյանի դիրքը բավականին թույլ է։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս