Բաժիններ՝

Վարչապետը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ

«Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ:
Այս ծանր պահին ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում մեծն վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և հազարավոր երկրպագուներին»,- նշված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Նշենք նաև, որ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս