Բաժիններ՝

Մոտ ժամանակներս Իրանի քաղաքներում կարող են բռնկվել անկարգություններ

Իրանական «Քանուն» թերթի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Նասեր Շաբանին զգուշացրել է, որ մոտ ժամանակներս Իրանի քաղաքներում կարող են գրանցվել անկարգություններ.

«Անկարգությունները կարող են բռնկվել Թեհրանից հեռու ընկած իրանական ոչ մեծ քաղաքներում: Գոյատևման միջոցների փնտրտուքը և աշխատանքային դասի խոցելիությունը հանդիսանում են այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել անկարգությունները: Սակայն մենք ունենք դրանց դեմ պայքարելու որոշակի փորձ:

Իսլամական հեղափոխության պահակազորը ներկայումս վերլուծության է ենթարկում անկարգությունների առաջացման հնարավորությունը, որոնք կարող են պայմանավորված լինել պատժամիջոցների հետ կապված խնդիրներով և այլ գործոններով: Լիովին հնարավոր է, որ մի շարք անձինք առաջիկա նախագահական ընտրություններից առաջ կփորձեն օգտագործել այդ գործոնները՝ որպես քաղաքական գործիք:

Ընտրությունների հետ կապված՝ Իսլամական հեղափոխության պահակազորը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար առաջիկա միջոցառման ժամանակ երկրի կայունությունը: Ինչ վերաբերում է ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ապա նա շեղվել է իսլամական ուղուց»:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 վականի հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս