Բաժիններ՝

Հարավային Կորեան միացավ Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերությանը

Կորեայի Հանրապետությունում ուժի մեջ է մտել Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ) համաձայնագիրը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը:

Նշվում է, որ այդ քայլի շնորհիվ Հարավային Կորեան նոր շուկաներ մուտքի հնարավոություն կստանա ոչ միայն այնպիսի հանգուցային ճյուղերում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը եւ մետաղագործությունը, այլեւ ծառայությունների ոլորտը, ներառյալ առցանց խաղերը, տեսա- եւ լսաարտադրանքը: «Կորեայի Հանրապետության համար, որի տնտեսությունն զգալի չափով հենվում է արտահանման վրա, դա նշանակում է շուկաների զգալի բազմազանացում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երկրի կառավարությունն ավելի վաղ ավարտել է նախապատրաստական ընթացակարգերը ՏՀՏԳ-ի անարգել իրականացման համար՝ ուղղումներ մտցնելով համապատասխան օրենքներում: Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին համաձանագիրը վավերացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից: Չինաստանը եւ 14 այլ երկրներ ՏՀՏԳ-ի ստեղծման շուրջ համաձայնության են հասել Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովի հարթակներում 200 թվականի նոյեմբերի 15-ին:

Առեւտրական համաձայնագրին մասնակցում են 15 պետություններ՝ Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը, Վիետնամը, Հարավային Կորեան, Ավստրալիան, Չինաստանը, Ճապոնիան եւ Նոր Զելանդիան: Դրանց է բաժին ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս