Բաժիններ՝

Ջերմուկի ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվել է թմրանյութ և կռփազենք

Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին հունվարի 26-ին:

Երեկոյան ժամը վեցին, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ջերմուկի Ազատամարտիկների փողոցից բերման ենթարկեցին չորս երիտասարդի` «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Երեքը Արտաշատի բնակիչ էին, մեկը` Երևանի:

27-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև կռփազենք:

Ըստ նրա` կռփազենքն էլ, մարիխուանան էլ իրենն են, իսկ թմրանյութը պատրաստել էր անցյալ տարի իր ցանած և աճեցրած կանեփի թփերից:
«Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28