Վարդան Ղուկասյանը Նոր տարին դիմավորել է Երուսաղեմում
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին դիմավորել է Երուսաղեմում՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե Նոր տարին ինքը դիմավորել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:
Հարցին, թե ինչո՞ւ է ընտրել Երուսաղեմը, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Իմ հոգուն ավելի հարիր է Երուսաղեմը: Եվ հետո` չէի եղել այնտեղ, ուզում էի մի անգամ գնալ, տեսնել Երուսաղեմը»: