Հերթական սուտը
Երեկ Նիկոլ Փաշինյանը վիրտուալ ինքնահարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Արցախը կոմիունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։ Հերթական սուտն է. ինչո՞ւ: Որովհետև կոմունիկացիաների բացման շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ նույնիսկ չի քննարկվում Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարցը։
Անհասկանալի է, թե ինչպե՞ս է կոմունիկացիաների բացումը, առավել ևս Ադրբեջանին «միջանցքի» տրամադրումը նպաստելու Արցախի անվտանգությանն ու բարեկեցությանը։