Ֆուտզալի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ
Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ալբերտ Աղաջանով – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգինյո – Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտտո – Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «Գոմել» (Բելառուս)
Սարգիս Մարգարյան – «Գոմել» (Բելառուս)
Վիտինյո – «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Լուկաս Ռոզենսկի – «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)
Սարո Գալստյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Երևան»
Գեղամ Թումբարյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Արամ Սարգսյան – «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Արմեն Դավիդյան – «Ալաշկերտ»
Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային հավաքականի հետ։