Պետք է բանակցենք ու փորձենք մաքսիմալ նորմալ պամաններ ապահովել. Թունյանը՝ գազի գնի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի բարձրացմանը, Երևանում հեղուկ գազի սակավության հարցին, ինչի մասին բազմաթիվ գազալցակայանների ներկայացուցիչներ բարձրաձայնել են, և ընդհանրապես իրականացվող գազային քաղաքականությանը:

«Գազային քաղաքականություն ասելով՝ պետք է հասկանանք՝ ինչ նկատի ունենք: Եթե, օրինակ, ամբողջ աշխարհում գազի գինը թանկանում է, և մեզ հաջողվում է այդ թանկացումներից մի քիչ ավելի հարմար պայմաններ ապահովել, պետք է հասկանանք, դա հաջողությո՞ւն է, թե՞ ձախողում: Գազի գնի հետ կապված՝ պետք է հաշվի առնենք, որ մենք այսօր առաջնորդվում ենք մի պայմանագրով, որը կնքվել է 2013  թվականին, որին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քաղաքական ղեկավարը ժամանականին ամենախիստ գնահատականն է տվել: Նա համարել է, որ այդ գազային պայմանագիրը Հայաստանին զրկում է էներգետիկ անկախությունից: Այսինքն՝ կան հանգամանքեր, որոնք մենք ստիպված ենք հաշվի առնել: Մեր հակաքայլը ո՞րը պետք է լինի, պետք է բանակցենք, փորձենք նորմալ պայմաններ ապահովել տնտեսվարողների ու բնակիչների համար, ինչը արվում է»,- շեշտեց Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա, ի վերջո, գազն ապրանք է, որը վաճառվում է, և եթե վաճառողը միակն է, և այլընտրանքը մեծ չէ, ապա նա այդ առումով շատ ավելի մեծ ազատություն ունի, քան գնորդը:

«Չեմ կարծում՝ սա մեծ գնաճի բերի, բայց բնականաբար, որոշակի գնաճի սա բերելու է»,- եզրափակեց Բ. Թունյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս