Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սահմանների բացման դեպքում պաշտպանական որոշակի մեխանիզմներ կան. Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, որ սահմանների բացման դեպքում թուրքական շուկան ուղղակի կուլ կտա Հայաստանի տնտեսությունը, հակադարձեց՝ Հայաստանը, այսպես թե այնպես, 30 տարի Թուրքիայի հետ առևտուր է արել:

«Թեև չենք ունեցել սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառությունը տեղի ունեցել, բայց Թուրքիայի հետ ունեցել ենք առևտուր, որը եղել է Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկը, այս առումով խնդիր չենք տեսել: Այստեղ պետք է նկատենք, որ եթե այդ տրամաբանությամբ ենք նայում, պիտի առհասարակ բոլոր երկրների առջև մեր դռները փակենք: Այսինքն՝ բոլոր այն երկրները, որոնք մեզանից ավելի մեծ շուկա, առևտրային հնարավորություններ ունեն, նշանակում է, մենք պետք է մեկուսանանք: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և նույնիսկ սահմանների բաց լինելու դեպքում, ԵԱՏՄ-ն ունի իր ներքին շուկան պաշտպանելու որոշակի մեխանիզմներ, մաքսատուրքեր, քվոտաներ և այլն: Պաշտպանական մեխանիզմները կան, հիմա ավելի շատ պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե մենք որ ուղղություններով կարող ենք մրցունակ լինել»,- շեշտեց նա:

Պատգամավորի կարծիքով՝ սահմանների բացման դեպքում թուրքական էքսպանսիա մեզ չի սպասվում, իսկ նման վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս