Շվեդիայում երկարաձգել են կորոնավիրուսի դեմ միջոցները խստացնող օրենքի ժամկետը
Շվեդիայի խորհրդարանը մինչև մայիսի 31-ը երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված օրենքը, որը թույլ է տալիս կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որոնք կկանխեն վարակի տարածումը: Դրա շրջանակում, կառավարությունը կարող է արգելել մարդաշատ հավաքների ու միջոցառումների անցկացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ժամանակավորապես կարող են արգելվել նաև հանրության համար բաց սպորտային ու մշակութային հաստատությունները, առևտրային կենտրոնները, հասարակական տրանսպորտը, այդ թվում և ներքին ավիափոխադրումները: Կանոնները խախտողները կտուգանվեն: