Բաժիններ՝

Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում Ադրբեջանից երկու ապօրինի ներգաղթյալի է ձերբակալել

Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում սահմանազատման գծի մերձակայքում ձերբակալել է Ադրբեջանի երկու քաղաքացիների, հունվարի 16-ին հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Լուգանսկի մարզի դիտակետում ՝ սահմանազատման գծից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ՈՒԱԳ մարտիկները ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացու։ Ստուգումից հետո Ազգային գվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են, որ նրանցից մեկի գտնվելու ժամկետը լրացել է հունվարի 10-ին, մյուսը ՝ Ուկրաինայի տարածքում գտնվել է առանց հիմքի: Նաև հայտնաբերվել է, որ տղամարդիկ ավելի վաղ ազատազրկման ձևով պատիժ են կրել», – ասված է ՆԳՆ կայքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս պահին ձերբակալվածները հանձնվել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցներին՝ իրավախախտման հանգամանքները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31