«Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների կարևորությունը Հայաստանի տեսանկյունից». Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների կարևորությունը Հայաստանի տեսանկյունից

Զերծ մնալով #Ղազախստանում՝ որպես հերթական հետխորհրդային երկրում նաև բազմաթիվ օբյեկտիվ իրողությունների համադրությամբ ծավալվող ներքաղաքական գործընթացների գնահատականից, այնուամենայնիվ կարևոր է նաև դրանց՝ Հայաստանի վրա հավանական տարատեսակ ազդեցության հնարավորությունների դիտարկումը։
Մասնավորապես՝

1. Ղազախստանյան զարգացումները(հատկապես հաշվի առնելով դրանց սոցիալ-տնտեսական հիմքերը) շղթայական էֆեկտով կարող են որոշակի տարածում ունենալ նաև այդ երկրի մի շարք հարևան կամ բարեկամ նույնաբնույթ վարչակարգերի վրա, որպես օրինակ՝ #Ռուսաստանի, #Ադրբեջանի նաև #Թուրքիայի։

2. Ղազախստանյան իրադարձությունների հանգուցալուծման տարաբնույթ տարբերակները կարող են և՛ դրականորեն, և՛ բացասական կերպով ազդել Ռուսաստանի՝ գլոբալ և տարբեր տարածաշրջանաններում ունեցած դիրքերի վրա, այսինքն՝ կողմնակի էֆֆեկտով նաև #Այսրկովկասի, հետևաբար նաև #Հայաստանի, #Արցախի և հայկական շահերի վրա։

3. Ղազախստանյան իրադարձությունները կարող են շահերի բախման նոր ակտիվ հարթակի վերածվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ դրանց հնարավոր հետևանքներով կամ արդյունքներով և այլն։

Հ.Գ. Հայաստանի նախագահության պայմաններում #ՀԱՊԿ առարկայական արձագանքի դրական արդյունքն այն է, որ կարող է որպես դաշինքի գործունեության օրինակելի դեպք գնահատվել՝ նրա որևէ անդամի համար առաջացած սպառնալիքներին անդրադառնալու տեսանկյունից»։

Տեսանյութեր

Լրահոս