Հասարակությունը քաղաքականապես ակտիվ չէ տոների պատճառով

Նախագահական ընտրություններին հասարակությունը կընտրի այն թեկնածուին, ով իսկապես արժանի է և կարող է որոշակի առումով բավարարել հասարակության պահանջները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

«Պահանջները կարող են լինել ինչ-որ տեղ բարեկեցության հետ կապված, որովհետև այսօր առաջնայինը, եթե հաշվի առնենք մեր վիճակը, բարեկեցությունն է: Այսօր խոսում են                                               հանրության պասիվության մասին, բայց այդ պասիվությունը հոգեբանորեն արդարացվում է, քանի որ մեզ մոտ բավական ակտիվ տոնական շրջան է եղել, իսկ հետտոնական պասիվությունը դրա հետևանքն է: Դա հոգեկան վիճակի անկում է, ընտրությունները կբերեն կտրուկ վերելքի»,- ասաց հոգեբանը: Ըստ նրա`հասարակությունը կարող է բավական ակտիվ լինել նախագահական ընտրություններին, քանի որ պատասխանատու պահին մարդիկ կարող են գնալ ընտրության. ոչ ոք չի կարող հստակ ասել, թե հասարակությունը նախագահական ընտրություններին ակտիվ չի լինի:

Դիտարկմանը, թե հասարակությունն այլևս խթան չունի մասնկացելու ընտրություններին, քանի որ դրանց ելքն արդեն կանխորոշված է, հոգեբանը պատասխանեց ընտրություններին մասնակցելու համար ստիմուլ կարող է լինել վաղվա բարեկեցիկ օրը, քաղաքացիական պարտքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս