Նախագահական ընտրությունները չեն կարող չազդել անշարժ գույքի շուկայական գների վրա

Նախագահական ընտրությունները չեն կարող չազդել անշարժ գույքի շուկայական գների վրա: Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: «Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այդպես է, որովհետև կան քաղաքացիներ, մարդիկ, բիզնեսմեններ, որոնց մոտ սպասողական վիճակ է լինում, թե ի՞նչ կլինի, ո՞վ կլինի հանրապետության ղեկավարը, ինչպե՞ս կձևավորվի Ազգային ժողովը, ի՞նչ տնտեսական քաղաքականություն կվարի: Իսկ իմ կարծիքով, մենք այսօր դրանից մի փոքր ազատված ենք, որովհետև բոլորս գիտենք` մենք ունենք կայացած և արդեն գործող ԱԺ, և միանշանակ՝ արդեն անվիճելի է, թե ով կլինի ՀՀ նախագահը:

Այսինքն` որոշակի տնտեսական կուրսի, տնտեսական ծրագրերի փոփոխություններ չի սպասվում այստեղ, և հենց դա նաև ես նկատի ունեմ՝ ասելով, որ որոշակի ներդրումների ծավալներ ՀՀ-ում կավելանան՝ բերելով համապատասխան տնտեսական աճի»,- ասել է նա՝ ընդգծելով, թե առաջիկա նախագահական ընտրությունները միանշանակ դրական ազդեցություն են ունենալու ոլորտի վրա:

«168 ԺԱՄ»

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս