Բաժիններ՝

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022-ին նոր համերգային ծրագրերով հանդես կգա

Տոնական համերգով Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) ավարտեց համերգային տարին: Չնայած դժվարություններին, նվագախումբը հագեցած համերգային տարի է ունեցել: «Ի հեճուկս համավարակին ու սահմանափակումներին, նվագախումբը բավական եռանդուն աշխատանքային տարի է ունեցել՝ ծրագրերում ունենալով ինչպես հայ, այնպես էլ եվրոպական դասականներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ նվագախումբը ներառվել է աբոնեմենտային ծրագրի մեջ՝ ունենալով նաև հատուկ մշակված ծրագիր հենց դպրոցահասակ ունկնդրի համար: Դրանից ելնելով, նվագախումբը մշակել է նոր համերգային ծրագիր՝ «Սերունդների երկխոսություն», երբ պրոֆեսիոնալ երաժիշտները հարթակ են տալիս պատանի սերնդին՝ մեծ նվագախմբում ներկայանալու։

Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցի շնորհալի երաժիշտ-կատարողներն ինչպես տարեմուտի եզրափակիչ համերգին, այնպես էլ մինչ այդ ելույթ են ունեցել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Ամփոփիչ համերգին ևս նվագախումբն ներառել է մենակատարներ այդ տարիքային խմբից, ինչը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլ նաև մեծ հույս է ներշնչում, որ Գյումրիում դասական արվեստը միշտ իր տեղը կունենա»,- շեշտեց Սոնա Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հաջորդ տարվա անելիքներին՝ նվագախմբի տնօրենը նշեց, որ նոր համերգային ծրագրեր, հրավիված դիրիժորներ ու մենակատարներ ևս կլինեն: Առաջարկները շատ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս