Գիտնականները նշել են առավելագույն տարիքը, որ մարդը կարող է ապրել
«Մարդը կարող է ապրել 130-180 տարի։ Ավելին, փորձագետները վստահ են, որ կան հանգամանքներ, որոնցով պայմանավորված՝ վերին սահման ընդհանրապես չկա»։ Այս մասին ասվում է Կանադայի HEC Մոնրեալի համալսարանի կատարած հետազոտությունում։
Գիտնականները կարծում են, որ երբ մարդը հասնում է 50 տարեկանին, ամեն տարի նրա մահվան ռիսկը մեծանում է։ Բայց 80 տարեկանից հետո այն սկսում է աստիճանաբար նվազել և հավասարեցվում է 110 տարվան։
Ըստ մասնագետների՝ 110 տարեկանի նշաձողը հաղթահարելուց հետո մահվան ռիսկը կազմում է 50 տոկոս։ Այս ցուցանիշը ակտուալ է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։