Բաժիններ՝

ԱՄՆ-ի ավիաընկերությունները 200-ից ավելի չվերթ են չեղարկել անձնակազմի՝ COVID-19-ի հարուցած պակասի պատճառով

ԱՄ Ն-ի խոշորագույն ավիաընկերություններց մեկը՝ United Airlines-ը, Ծննդյան տոների նախօրեին շուրջ 120 չվերթ է չեղակել անձնակազմի պակասի հետեւանքով, որի պատճառը կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումն է եւ COVID-19-ով հիվանդացության աճը:

Այդ մասին հաղորդվում է ընկերության՝ դեկտեմբերի 23-ին հրապարակված հայտարարության մեջ: Այդ նույն պատճառով դեկտեմբերի 23-ին շուրջ 90 չվերթերի չեղարկման մասին է հայտարարել Delta ավիաընկերությունը: Հայտարարության մեջ, որը տրամադրվել է The Hill թերթին, ընկերությունը հավաստիացրել է, որ ձգտելով խուսափել դեկտեմբերի 24-ին պլանավորված 90 չվերթերի չեղարկումից՝ նա «սպառել է բոլոր տարբերակները եւ հնարավորությունները, ներառյալ երթուղիների փոփոխումները եւ ինքնաթիռների եւ աձնակազմերի փոխարինումը»:

Վերջին երկու-երեք շաբաթում, հիշեցնում է հրատարակությունը, ԱՄՆ-ում դիտվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կտրուկ աճ, որի պատճառն օմիկրոն շտամի արագ տարածումն է: Երկրում օրական հիվանդացությունը վերջին օրերին հասել է 200 հազար դեպքի: Ծննդյան տոներին նախորդող օրերը, ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության վարչության գնահատումներով՝ առավել ծանրաբեռնվածն են ուղեւորահոսքի առումով, ինչպես նաեւ հունվարի 2-ը եւ 3-ը, երբ երկրի բնակիչները տուն են վերադառնում ամանորյա տոներից հետո, որ անցկացրել են լինելով հյուր կամ հանգստիվայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս