Gangnam Style-ի երկրորդ տարբերակը նույնպես գրավում է YouTube-ը (տեսանյութ)
Հարավկորեացի ռեփեր Psy-ի համաշխարհային հիթ դարձած Gangnam Style-ը ունի նաև երկրորդ տարբերակ, որը YouTube-ով դիտել են մոտ 240 միլիոն անգամ։
Ցանցում այն արդեն հավաքել է մոտ 900 հազար «Like» և 351 հազար մեկնաբանություն։
Հյունայի հետ համատեղ պատրաստված Gangnam Style – Hyuna Ver տեսահոլովակը նկարահանվել է Gangnam Style-ի հիմնական տարբերակի նկարահանումներին զուգահեռ։ Որոշ երկրպագուներ այն համարում են Gangnam Style-ի «աղջկական» տարբերակ։
Նշենք, որ հիմնական Gangnam Style-ը YouTube-ում դիտվել է 1 միլիարդ 160 միլիոն անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Արդյունքում՝ հարավկորեցի ռեփերը միանգամից դարձել է աշխարհի ամենաճանաչված և պահանջված երգիչներից մեկը։