Իշխանությունը զավթածները «ՑՌՈՒ»-ի,Մեծ Բրիտանիայի հետախուզական կենտրոնների, թուրքական հատուկ ծառայությունների ագենտներ են. Արտաշես Գեղամյան

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը համոզված է՝ Հայաստանը դավաճանական իշխանությունների ձեռքով հայտնվել է գեոքաղաքական տեկտոնական շարժերի էպիկենտրոնում:

«2018 թվականի ապրիլ-մայիսին պետական հեղաշրջումից հետո իշխանությունը զավթածները ԱՄՆ Կենտրոնանական հետախուզական վարչության՝ «ՑՌՈՒ»-ի,  և Մեծ Բրիտանիայի հետախուզական կենտրոնների ագենտներ են: Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ իրենց գործունության հետևում երևում են թուրքական հատուկ ծառայությունների ականջները, որի վառ օրինակն է այն, որ ստեղծվում է երկխոսության հարթակ, որտեղ թուրքական դելեգացիան պետք է ներկայացնի Սերդար Քըլըչը, որը մինչև վերջերս Թուրքիայի դեսպանն էր ԱՄՆ-ում, իսկ հայկական կողմը պետք է ներկայացնի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Կթվա, թե՝ ինչն է այդտեղ վատ. իսկ վատն այն է, որ այդ սուբյեկտը ժամանակին սովորել է ոչ թե ինչ-որ տեղ,  այլ Ստամբուլի համալսարանում, որը կրում է թուրք արնախումներից մեկի անունը, որն իր կարողությունը կուտակել էր սպանված անմեղ հայերի հաշվին»,- մանրամասնեց Արտաշես Գեղամյանը:

Տեսանյութեր

Լրահոս