Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ռազմական պատվիրակությունները քննարկելու են երկկողմ համագործակցության հնարավորությունները
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/US-hayk.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ մինչև փետրվարի վերջ տեղի կունենա Ադրբեջանի ու ԱՄՆ-ի զինված ուժերի պատվիրակությունների հանդիպումը: Այն լինելու է բարձր մակարդակի հանդիպում, քանի որ երկու պատվիրակությունների կազմում էլ լինելու են բարձրաստիճան սպաներ:
Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարությունը (EUCOM): Վերջինիս հաղորդմամբ՝ առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները: Բացի այդ, գնահատական կտրվի տվյալ ոլորտում կատարված աշխատանքին: