Բաժիններ՝

Ռուսաստանում մուսուլմաններին թույլատրվել է փաստաթղթերի համար լուսանկարվել հիջաբով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնող մուսուլմանուհիներին թույլատրվել է փաստաթղթերի համար լուսանկարվել հիջաբով (գլխաշոր): Այս մասին այսօր հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության մամլո քարտուղա Զալինա Կոռնիլովան:

Վերջինիս խոսքերով՝ համապատասխան հրամանը ստորագրել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Կոռնիլովան ուշադրություն է հրավիրել, որ թույլատրվել է լուսանկարվել դեմքի օվալը չփակող գլխաշորով և միևնույն ժամանակ արգելվել է այնպիսի հագուստների ու շարֆերի կրումը, որոնք փակում են կզակի մի մասը:

Նշվում է, որ այս կանոնը վերաբերում է կրոնական տարբեր հայացքներ դավանող անձանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս