Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում ես տեսա որակական փոփոխություն. Կուրղինյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը դժգոհ է Հայաստանի առաջնությանը մասնակցած ըմբիշների թվից:
«Հայաստանի առաջնությունում ես տեսա որակական փոփոխություն: Երիտասարդ ըմբիշները սկսել են ավելի լավ մասնակցել: Սակայն ինձ համար անբավարար է առաջնության մասնակիցների թիվը` 70 ըմբիշ: Համեմատելով նախորդ տարիների հետ՝ գնալով նվազում է մասնակիցների թիվը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը:
Գլխավոր մարզչի խոսքով` Հայաստանի այս առաջնությունը բաց էին թողնում Օլիմպիական խաղերի մասնակիցներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը՝ վիրահատությունների պատճառով:
«Ես ինձ համար նոր անուններ բացահայտեցի այս առաջնությունում, օրինակ 57 և 61 կգ քաշային կարգերում»,-ասաց նա:
Ազգային թիմը հունվարի 9-ին սկսի ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: