«Ավտոբուսները բերելու սաբոտաժ, այո՛, եղել է». Էռնեստ Ավանեսով

«Շատ կուզեի՝ վարչությունը որոշում կայացներ օրենսդրական մի շարք փոփոխությունների առումով: Օր առաջ փոփոխություններ լինեին՝ կապված համատիրությունների հետ խնդիրներին, որոնք ծառացած են այսօր մեր քաղաքացիների առջև, կապված ապօրինի առևտրին. Ինքնակամ, ապօրինի շինարարությունը  բացառելու առումով: Բայց վարչությունը որոշել է, որ սա է ամենակարևոր խնդիրը, փորձում են քաղաքապետ Հայկ Մարությանից հրաժարվել»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:

Նրա դիտարկմամբ՝ «Իմ քայլի» անդամների հիմնական ելույթներն ավելի շատ արդարացում էին, քան հիմնավորում:

«Ոչ թե արդարացեք, այլ հիմնավորեք, թե ինչո՞ւ եք դուք ուզում փոխել Հայկ Մարությանին Հրաչյա Սարգսյանով: Շատ տխուր ու շատ վատ ձեռագիր է, հիշեցնում է ՀՀԿ-ին ու մի շարք կուսակցությունների, ովքեր նաև ձեր կողմից հաճախ վատաբանվել են: Շատ տխուր է՝ անդեմ, անսեռ, հակահիգիենիկ ֆեյքերի գրառումները: Փորձում են եղանակ ստեղծել՝ չի ստացվելու: Իսկ ավտոբուսները բերելու հետ կապված սաբոտաժ այո՛, եղել է: Եվ ես ինքս ևս հաստատում եմ դա։ Ես որոշում էի կայացրել, որ քաղաքացիները, քաղաքը չպետք է տուժի։ Ես մասնակցել եմ այդ նիստին, կողմ եմ քվեարկել, որպեսզի քաղաքն ունենա նոր ավտոբուսներ։ Այդ պահին կամ պետք է լիներ «Գազել»-ը, կամ ավելի լավ ավտոբուս, ես և մի շարք մարդիկ ընտրեցինք, որպեսզի լավ ավտոբուսներ լինեն քաղաքացիների համար։ Այո, «Իմ քայլը» խմբակցությունը շատ է շեղվել հեղափոխության արժեքներից»,- նշեց Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս