Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղը՝ այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Ամերիաբանկը բացեց ևս մեկ մասնաճյուղ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է:

Բանկի հերթական մասնաճյուղը առանձնահատուկ շնորհակալության դրսևորում է հաճախորդներին վստահության, հավատարմության և երկարամյա համագործակցության համար: Ամերիաբանկը կարևորում է իր հաճախորդների հարմարավետությունը և հնարավորություն է ստեղծում նրանց համար օգտվելու բանկային բոլոր ծառայություններից իրենց համայնքում:

«Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ:

Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար.

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն և թեˊ օֆլայն  եղանակով:

Ամերիաբանկի յուրաքանչյուր քայլ ուղղված է ստեղծելու ավելի հարմարավետ ու նպաստող միջավայր հաճախորդների համար, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս