Բաժիններ՝

Բուք, օդի ջերմաստիճանի կտրուկ իջեցում. ՀՀ տարածք կներթափանցի ցուրտ ցիկլոն

Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս