ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը Google Earth-ով արտասովոր կառույցներ է հայտնաբերել Չինաստանում (լուսանկարներ)
Newsru.com-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Ալլեն Թոմփսոնը լրագրողներին զարմացրել է Google Earth-ով իր գտածոյով:
Ելնելով հետաքրքրությունից՝ Թոմփսոնը սկսել է հետազոտել չինական Կաշգար քաղաքի շրջակայքը, երբ անսպասելիորեն հայտնաբերել է զանգվածային շինությունների համալիր: Թոմփսոնը ԿՀՎ-ում աշխատել է 1972-1985 թվականներին և հանդիսանում է Google Earth-ի փորձառու օգտատեր:
Ժամանակին նաև Իրանում հայտնաբերել է հրթիռային կենտրոն, իսկ Գոբի անապատում՝ խորհրդավոր կառույցներ: Սակայն այս անգամ նա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է հայտնաբերել: Փոխարենը նա միայն հայտարարել է, որ հայտնաբերված նոր կառույցներն առաջացել են շատ հապճեպ:
Կառույցներից ոմանց երկարությունը կազմում է ավելի քան 100 մետր: Այս նորությունը շփոթմունք է առաջացրել ԱՄՆ-ում, քանի որ այն համընկել է այն լուրերի հետ, թե Չինաստանը պատրաստվում է իրականացնել հակաարբանյակային փորձարկումներ: