20 հետաքրքիր փաստ Ֆրանսիայի մասին
Ֆրանսիան միայն սիրո քաղաք Փարիզը չէ. նարդոսի անծայրածիր դաշտերը, հինավուրց պատմությունը, մշակույթի հազարավոր հուշարձանները, հիասքանչ լեզուն և ոչ միայն, ամբողջական են դարձնում Ֆրանսիան: Այս երկրում յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ բան, ինչը կստիպի նրան ընդմիշտ սիրահարվել այդ երկրին:
1. Ֆրանսիացիների 90 տոկոսը վարում են հայրենական ավտոմեքենաներ՝ «Ռենո», «Պեժո», «Սիտրոեն»:
2. Կիրակի օրերին Ֆրանսիայում բոլոր խանութները փակ են:
3. Ոչ թանկ, բայց լավ գինու մեկ շիշը Ֆրանսիայում ավելի էժան է, քան մեկ գավաթ սուրճը՝ սրճարանում:
4. Ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը՝ Լուվրը, գտնվում է Փարիզում:
5. Ֆրանսիայում գրեթե ամենուր կարելի է առանց վախենալու խմել ծորակի ջուր:
6. Բոլոր եվրոպական երկրների մեջ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ Ֆրանսիան առաջատարն է:
7. Այս երկրում կարմիր գինին ավելի պոպուլյար է, քան սպիտակը:
8. Ֆրանսիան գորտի արտահանմամբ գրավում է առաջին տեղն աշխարհում:9. Ֆրանսիական օրենքները արգելում են խոզին տալ «Նապոլեոն» անունը:
10. Փարիզյան ամենահին կամուրջը կրում է «Նոր կամուրջ» անվանումը:
11. Փարիզի ոստիկանները երբեմն աշխատանքի են դուրս գալիս անվաչմուշկներով:
12. Ֆրանսիան աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է: Գներն այստեղ երկու անգամ ավելի բարձր են, քան, օրինակ, Գերմանիայում:
13. Ֆրանսիայում իշխանությունները նպաստ են վճարում շներին պահելու համար:
14. Օրենքը, որն արգելում էր փարիզուհիներին տաբատ կրել, պաշտոնապես հանվել է 2012 թվականին:
15. Աֆրիկայում ֆրանկոֆոն բնակչությունն ավելի շատ է, քան Ֆրանսիայում:
16. Ֆրանսիան գրավում է աշխարհում առաջին տեղը զբոսաշրջության մակարդակով:
17. Ճաշի համար հատկացված ընդմիջումը ֆրանսիական ընկերություններում տևում է ոչ թե մեկ, այլ երկու ժամ:
18. Ֆրանսիայում ժամանադրությունից կամ որևէ այլ միջոցառումից ուշանալը անպարկեշտ բան չի համարվում:
19. Շահութահարկը Ֆրանսիայում ամենաբարձրներից մեկն է աշխարհում:20. Ֆրանսիայի օրենքները թույլ են տալիս ամուսնանալ արդեն մահացած մարդու հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը