Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Սինցզյանից ներմուծման արգելքի օրինագիծ է ընդունել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ) արտադրված ապրանքների Միացյալ Նահանգներ ներկրումը։

Փաստաթուղթը միաձայն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներից օրենսդիրները պայմանավորվեցին փոխզիջման շուրջ: Ներկայացուցիչների պալատի ներկայացրած առաջին օրինագիծն արգելափակվել է Սենատի կողմից:

Ինչպես սպասվում է, Սենատը փոխզիջումային տարբերակը կընդունի արդեն դեկտեմբերի 16-ին, այն ներկայացնելով Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կստորագրի այն:

«Վարչակազմը Կոնգրեսի հետ սերտորեն կհամագործակցի այդ օրինագիծն իրագործելու համար»,-ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի հայտարարության մեջ: Օրինագծում որպես ՍՈՒԻՇ-ից ներմուծման արգելքի պատճառ բերվում են այն մեղադրանքները, որ Չինաստանի կառավարությունը Սինցզյանում ճամբարների ցանց է ստեղծել ույղուրների համար, որտեղ ապրանքներն արտադրվում են հարկադիր աշխատանքի օգտագործմամբ:

Դա նաեւ առիթ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ը եւ մի շարք այլ արեւմտյան երկրներ հայտարարեն 2022 թվականի փետրվարին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին: Դիվանագիտական բոյկոտը նշանակում է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:

Օլիմպիական խաղերում այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում: Չինաստանը հետեւողականորեն հերքում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների մեղադանքները: Խաղերի դիվանագիտական բոյկոտը նա համարում է «քաղաքական մանիպուլյացիաներ», որոնք միանգամայն հակասում են Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքներին: Չինաստանի պաշտոնատար անձինք ընդգծում են, որ Արեւմուտքի այդ գործողությունները չեն ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա, բացի այդ, Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք էլ չի հրավիրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս