Բաժիններ՝

Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում

Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Նախքան մեկնարկը գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեց անձնակազմին՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության նպատակները։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների 131 խախտում, որոնցից 9-ը հետիոտների կողմից կատարված։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող` 12, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարող` 3, վարորդական իրավունքից զրկված` 2 անձ։ Բացի այդ, հայտնաբերվեց հաշվառման համարանիշերը ոչ սահմանված հատվածում փակցված տրանսպորտային միջոց վարող` 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարող` 2 անձ։

Հայտնաբերվեց նաև վերասարքավորված խլացուցիչով 1 մեքենա։ Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում, տարբեր հանցագործությունների կասկածանքով, բաժիններ բերման
ենթարկեցին 5 անձի, որոնցից մեկը՝ հետախուզվող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս