Արցախում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին և հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ, իսկ գալիք տարվա ընթացքում մարզաձևի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում: