Բաժիններ՝

Վանաձորում ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք են հայտնաբերել. հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի 35-ամյա մի բնակիչ իր տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։

Դեկտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկեցին Վանաձորի Բաղրամյան 1-ին փողոցի տներից մեկը։ Հատնաբերվեցին ու առգրավվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որի պահունակում կար 8 փամփուշտ, «Perecta Mod. FBI 8000» գրառմամբ ատրճանակ, մեկփողանի հրացան, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտներ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս