Բաժիններ՝

Սննդաբանն անվանել է լյարդի համար լավագույն ըմպելիքը

Սննդաբան Քորթնի Դ’Անջելոն պնդում է, որ սուրճը լյարդի առողջության համար լավագույն ըմպելիքն է: Այս մասին գրում է Eat This, Not That!-ը:

Ըստ նրա՝ դա ապացուցված է հետազոտություններով, որոնց համաձայն՝ սուրճ խմելը նվազեցնում է լյարդի ցիռոզի առաջացման վտանգը և պաշտպանում է օրգանը ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունից։

Սուրճի այս օգտակար հատկությունները պայմանավորված են նրանով, որ այն կարող է նվազեցնել ճարպի կուտակումն ու մեծացնել լյարդում հակաօքսիդանտների քանակը։

Սակայն որպեսզի սուրճը լինի օգտակար, անհրաժեշտ է այն խմել առանց շաքարավազի, կաթի և թանձր սերուցքի:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031