«Եթե կարիք լիներ, մանրամասները կհրապարակեինք». Պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին

Երեկ 168.amգրել էր, որ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք էր կատարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռը:  Ինքնաթիռում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամներն են եղել: 168.am-ի տեղեկություններով՝  հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը։

Այսօր ԱԺ-ում այս լուրի առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան՝ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը որևէ պատասխան չտվեց: Անպատասխան մնացին նաև լրագրողների մի շարք այլ հարցեր ևս՝ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, ի՞նչ իրավիճակ է սահմանին:

Փոխնախարարին ուղեկցող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ լրագրողներին ասաց. «Ժողովուրդ ջան, հես ա կվերադառնանք՝ կխոսենք», սրան հետևեց   Արման Սարգսյանի գրեթե նույնաբովանդակ պատասխանը:

«Եկեք որևէ բան չասեմ, ես վերադառնալու եմ՝ կխոսենք»,- հարցերին այդ պահին չպատասխանելը այսպես պատճառաբանեց  Պաշտպանության փոխնախարարը։

Ինչ վերաբերում է  սահմանային իրավիճակին, նա ասաց, թե ՊՆ-ն հաղորդագրություն է  տարածել վերջին կրակոցների վերաբերյալ։

«Եթե կարիք լիներ, մանրամասները կհրապարակեինք»,- եզրափակեց փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս