Դոլարը խեղճացնում է դրամին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 10-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.29%-ով կամ 1.2 դրամով։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2 միլիոն 400 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի գինը հասել է 411 դրամի։ Առքի գինը 407 դրամ է։