Բաժիններ՝

Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ի «սոխակներին»

ՀՀ կառավարությունը քննարկել է դեկտեմբերի 1-ը վերամիավորման տոն հռչակելու ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած առաջարկությունը և տվել բացասական եզրակացություն։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։

Կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծին, քանի որ, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, ԼՂՀ ժողովրդի ազատ կամքը դրսևորվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ պետության հռչակմամբ և վերահաստատվել է 2006 թ. հանրաքվեով ԼՂՀ սահմանադրության ընդունմամբ։

Նշենք, որ նախաձեռնության հեղինակը ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը և Արտաշես Գեղամյանն են։ Ուշագրավն այն է, որ նրանք բոլորն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ են, սակայն նրանցից ոչ ոք ՀՀԿ կուսակցության անդամ չէ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս