Հայաստանը ԵՄ քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը
Այսօրվանից Եվրամիության և Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց մուտքի արտոնագրի: Նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի Հայաստանում գտնվել մեկ տարվա ընթացքում 180 օր, այսինքն տարվա գրեթե կեսը: Ի պատասխան սպասվում է, որ Եվրամիությունը կդյուրացնի ՀՀ քաղաքացիների կողմից Եվրամիության և Շենգենյան համաձայնագրի անդամ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը, որը Հայաստանին ավելի կմոտեցնի Եվրամիությանը և կնպաստի եվրաինտեգրմանը: