Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից

Եվրոպայում գազի գինը դեկտեմաբերի 7-ին բորսակայան սակարկությունների բացմանը կրկին բարձրացել է հազար խորանարդ մետի դիմաց 1100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1104 դոլար: Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակի փակման գնի համեմատությամբ կազմում է շուրջ 5 տոկոս: Ավելի վաղ «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ընկերությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց 1000 դոլարի շրջանում կայուն չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս