Սիսավան համայնքի թիվ 13/30 ընտրատեղամասում ակտիվացել է ընտրողների հոսքը
Արարատի մարզի Սիսավան համայնքի թիվ 13/30 ընտրատեղամասում այս պահի դրությամբ 1502 գրանցված ընտրողներից մասնակցել է 906 ընտրող:
Հանձնաժողովի նախագահ Սեդա Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց` սպասում են, որ առնվազն 1000 հոգուց ավելի քաղաքացիներ մասնակցիեն ընտրություններին:
Նշենք, որ այստեղ պայքարն ընթանում է երեք քաղաքական ուժերի միչև` գործող համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորած «Մեր հզոր համայնքը» կուսակցությունն է, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է Արարատի նախկին մարզպետ, իր գործունեության ընթացքում «կոկորդիլոս» մականունը ստացած Գարիկ Սարգսյանը և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Հակոբյանը:
Առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ ընտրողների հոսքը դեպի ընտրատեղամաս ակտիվացել է:
Հիշեցնենք նաև, որ այսօր ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։