Սննդաբանը պատմել է, թե ինչպիսին չպետք է լինի նախաճաշը
Ամերիկացի սննդաբան Լաուրա Բուրակը նշել է ամենավնասակար ու վտանգավոր նախաճաշը մարդու առողջության ու կազմվածքի համար։ Այս մասին գրում է Eat This, Not That!-ը:
Ըստ մասնագետի՝ օրվա առաջին կերակուրի համար ամենավատ տարբերակը շաքարով հարուստ սնունդն է։ Դրանք են բլիթները, նրբաբլիթները և կեքսերը:
Բուրակն ասում է, որ շաքարը «դատարկ կալորիա» է, որը, բացի գիրությունից, հանգեցնում է նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:
Բացի այդ, քաղցրեղենային նախաճաշի ժամանակ բացակայում են օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներն ու մանրաթելերը, որոնք արագացնում են սովի զգացումը։
Սննդաբանը խորհուրդ է տալիս նախաճաշին ուտել վարսակի շիլա և դրան ավելացնել սպիտակուցներ՝ ավոկադո, եփած ձու և ամբողջական հացահատիկի հաց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը