ԱՄՆ-ն «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամի դեմ Սիրիայում ավիահարված է հասցրել
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/1069894.jpg)
Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ: Այս մասին Fox News հեռուստաալիքին ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը:
Նրա խոսքով՝ հարվածի նախնական վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ հնարավոր են զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավիահարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքով: