«Հիվա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել». Ռոլանդ Շառոյան
Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիվա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր դժբախտություները վերագրել արտաքին պատճառների եւ փրկությունը հուսալ արտաքին ուժերից:
Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հավատի եւ խանդավառության, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նույնքան տարօրինակ հիասթափության եւ հուսալքումի, երբ նա դրժում է խոստումները: Աղետալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտությունների մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք:
Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որեւէ բանի պատճառ` անգամ դժբախտության, մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է, գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից:
Քաղաքական մի կույր պատեհապաշտություն, որ մթագնել է մեր բանականությունը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտություն տեսնելու – այն է, թե մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ»։